BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Չի կարելի թույլ տալ, որ որոշում կայացնողները կտրվեն իրականությունից ու շարունակեն ապականվելով ապականել երկիրը

Չի կարելի թույլ տալ, որ որոշում կայացնողները կտրվեն իրականությունից ու շարունակեն ապականվելով ապականել երկիրը
25.08.2023 | 09:14

Հայկական քաղաքական դաշտի այլասերման և դեգրադացման պատճառներից մեկն էլ այն է, որ «իշխանության դեմ պայքարում չի կարելի քննադատել ընդդիմության կամ ընդդիմադիր որևէ ուժի աննորմալությունները», որովհետև կպառակտվի։

Հենց այսպես էլ ամեն պոպուլիստ դառնում է երկրում որոշում կայացնող, իսկ դու եթե ընդդիմադիր ես, ապա իրավունք չունես քննադատել ընդդիմության սխալները, եթե իշխանամետ ես, իրավունք չունես քննադատել իշխանության սխալները։

Սրանով էլ մենք մեր ձեռքերով նրանց դարձնում ենք «աստվածներ» ում գործերն անքննելի են։

Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ, եթե որևէ մի օր ես դառնամ իշխանություն, հանուն ինձ և մեր երկրի` երբեք աչք չփակել իմ սխալների վրա ու եղբայրաբար զգուշացնել։

Եթե չընդունեմ, ապա եղբայրաբար ինձ քննադատել ու թեկուզ հանրայնորեն։

Որովհետև չի կարելի թույլ տալ, որ որոշում կայացնողները կտրվեն իրականությունից ու շարունակեն ապականվելով ապականել երկիրը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4476

Մեկնաբանություններ